Լրահոս
Քաղաքական
14:30
08.06.25
427

Պատմությունը, որը գրվելու է հանդարտ ժամանակներում, Ալենի կամ մեկ այլ ուսապարկի գնահատականների կարիքը դժվար ունենա․ Սևակ Հակոբյան

Img default alt hy

Yerevan.today կայքի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը տելեգրամյան իր ալիքում գրում է.

«Ինձ թվում էր՝ էլ ավելի խորապես հասկանալու, վերլուծելու բան չի մնացել, սակայն խմբակը երեսպաշտության նոր հորիզոններ է հաղթահարում: 

Մի կողմ թողնելով Լևոն Տեր-Պետրոսյանին իմ անձնական վերաբերմունքը, նրան պարտությունների սիմվոլ չեմ կարող համարել ու հասկանում եմ էսպես. խմբակի անդամը պարտություն է համարում 1998-ին իշխանությունն անցնցում թողնելը: 

Իրենց աչքերում պարտությունը իշխանությունից հրաժարվելն է, ոչ թե թշնամուն հայրենք առանց կրակոցի հանձնելը. դա փաստ է: 

Բայց եթե Տեր-Պետրոսյանի՝ իշխանությունից հրաժարվելը երկրի համար բերեց տարատեսակ ճգնաժամերից դուրս գալուն և զարգանալուն, հետևաբար հաղթեց երկիրը, պետությունը, մեր դեպքում՝ պետությունները, իսկ արդեն 2018-ին Սերժ Սարգսյանի իշխանությունից անցնցում հրաժարվելը՝ ի օգուտ իրենց իսկ խմբակի, բերեց որակապես այլ ու արդեն բոլոր ոլորտների ճգնաժամերի, բարոյականության ու արժեքների անկման և որպես արդյունք՝ իրական պարտությունների: 

Կարծում եմ, պատմությունը, որը գրվելու է դեռ ավելի հանդարտ ժամանակներում, Ալենի կամ մեկ այլ ուսապարկի գնահատականների կարիքը դժվար ունենա»: