Լրահոս
Հասարակական
22:50
05.07.22
184

Պատերազմում զոհված Գոռը եղբայր ունի՝ Մխիթար

Երևանում լույս աշխարհ է եկել 44-օրյա պատերազմում զոհված Գոռ Գրիգորյանի եղբայրը՝ Մխիթարը: Ծնունդն ընդունել են Էրեբունի հիվանդանոցի բժիշկները:

Ի դեպ, միայն այս հիվանդանոցում արդեն ծննդաբերել են պատերազմում որդի կորցրած 20 մայրեր: Այդքանն էլ դեռ պատրաստվում են նորից մայրանալ: