Լրահոս
Քաղաքական
22:20
12.09.22
97

Պատերազմի սպառնալիքը լրջանում է. Բաքուն դժգոհ է մնացել Փաշինյան-Ալիև վերջին հանդիպումից

 

Հայաստանն ու Ադրբեջանը միմյանց մեղադրում են ռազմական սադրանք նախապատրաստելու համար: Ադրբեջանի պաշտպանության նախարարի՝ անցած շաբաթավերջին արած հայտարարությունից հետո, թե իրենց բանակը «հակահարված կհասցնի հայկական կողմի սադրանքներին, այսօր Հայաստանի վարչապետի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքի իր էջում արձանագրել է, որ «Ադրբեջանը սադրանքի նախապատրաստական գործընթաց է սկսել»: