Լրահոս
Հասարակական
17:00
07.07.22
139

«Պաշտպանության մասին» օրենքում փոփոխությունների փաթեթն ԱԺ-ն 1-ին ընթերցմամբ ընդունել է

 

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունել է «Պաշտպանության մասին» օրենքում փոփոխության փաթեթը, ըստ որի պաշտպանության նախարարի առաջին տեղակալն է ղեկավարելու Զինված ուժերի գլխավոր շտաբը:

Կառավարության առաջարկած աղմկահարույց նախագծին կողմ է քվեարկել 55 ՔՊ-ական պատգամավոր: Շտաբի պետ-նախարարի տեղակալ պաշտոնը զբաղեցնողը չի կարող նախարարի բացակայության դեպքում նրա լիազորությունները կատարել: