Լրահոս
Քաղաքական
18:14
03.10.22
75

«Պաշտպանության համար ազդեցիկ առաջնորդների պատրաստման գործում» ԱՄՆ-ը համագործակցում է Հայաստանի հետ

ՆԱՏՕ-ի ռազմական կրթության կատարելագործման ծրագրով Միացյալ Նահանգների Վեսթ Փոյնթի ռազմական ակադեմիայում, ԱՄՆ բանակի պատերազմի քոլեջում, Ազգային պաշտպանական համալսարանում և Ցամաքային ուժերի շտաբում են եղել Հայաստանի պաշտպանության նախարարության պաշտոնյաներ: Այս մասին հայտնում է մեր երկրում ԱՄՆ դեսպանատունը: 

«Միացյալ Նահանգները պատրաստ է համագործակցել Հայաստանի հետ մեր պետությունների պաշտպանության համար ազդեցիկ առաջնորդների պատրաստման գործում»,- նշված է հաղորդագրությունում: