Լրահոս
Քաղաքական
22:31
14.06.22
114

Փաշինյանը խուսափում է «Լեռնային Ղարաբաղի հակամարտություն» բառակապակցությունից

«Սահմանազատման հանձնաժողովը որևէ կապ չունի Լեռնային Ղարաբաղի խնդրի հետ», - այսպես է պատասխանել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ «Ալ Ջազիրա» հեռուստաընկերության լրագրողի այն հարցին, թե ինչպիսին կլինի Փաշինյանի դիրքորոշումը, եթե սահմանազատման հանձնաժողովը որոշի, որ Լեռնային Ղարաբաղի ամբողջ տարածքը պետք է պատկանի Ադրբեջանին: