Լրահոս
Քաղաքական
09:48
10.01.26
329

Փաշինյանը շատ լավ գիտի` իրականում իրեն որքան և ինչպես են «աջակցում» այս օրերին հայտարարություններ տարածողները․ Իշխան Սաղաթելյան

Img default alt hy

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը գրում է․

«Այսօր հայտարարություն տարածած քահանաներից մեկն ընդամենը մի քանի օր առաջ, բազմամարդ սեղանի շուրջ, ամենավերջին բառերով էր բնութագրում Փաշինյանին ու տիրադավներին։

Չգիտեմ այս մի քանի օրերի ընթացքում ինչ շանտաժներ, սպառնալիքներ կամ այլ գործիքներ են նպաստել կարծիքի նման «ռադիկալ փոփոխությանը», բայց վստահ եմ, Փաշինյանը շատ լավ գիտի` իրականում իրեն որքան և ինչպես են «աջակցում» այս օրերին նման հայտարարություններ տարածողները»։