Լրահոս
Քաղաքական
13:19
07.07.22
207

Փաշինյանը Պուտինին տեղեկացրել է հայ-թուրքական վերջին շփումների մասին

Ըստ Կրեմլի՝ Թուրքիա-Հայաստան հարաբերությունների մասին երեկ հեռախոսով զրուցել են Փաշինյանն ու Պուտինը, թեպետ կառավարության ֆեյսբուքյան էջում տարածված հաղորդագրության տեքստում այդ մասին ոչ մի խոսք չկա: Ռուսաստանի նախագահի պաշտոնական կայքէջում տեղադրված հաղորդագրությունում կարդում ենք, որ Պուտին-Փաշինյան հեռախոսազրույցը տեղի է ունեցել հայկական կողմի նախաձեռնությամբ: