Լրահոս
Հասարակական
13:35
05.07.22
342

Փաշինյանը կերակրում է մարալներին ու պահպանում է կառավարման խորհրդարանական համակարգը

Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանն, այսօր առավոտյան տեսանյութ է հրապարակել, թե ինչպես է Հայաստանի վարչապետը կերակրում մարալներին: Այդպես են անվանում Կովկասյան ազնվացեղ եղջերուներին, որոնք բազմանում են «Դիլիջան» ազգային պարկում: 

Սահմանադրության օրվա ուղերձում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրել է սահմանադրական բարեփոխումների մասին՝ հայտարարելով, որ Հայաստանը պիտի շարունակի պահպանել կառավարման խորհրդարանական համակարգը, քանի որ 2021 թվականի իրադարձություններն ապացուցեցին, որ այս համակարգը ճգնաժամեր կառավարելու ավելի գործուն մեխանիզմներ է ապահովում: