Լրահոս
Հասարակական
19:20
30.11.25
1 193

Փաշինյանը իր փոխարեն ԱԱԾ տնօրենին է ուղարկել Առաքել Քյարամյանի պատարագին

Img default alt hy

Այսօր ևս մեկ պատարագ է տեղի ունեցել պետական մարմինների ղեկավարների մասնակցությամբ, որին մասնակցել է ԱԱԾ տնօրեն Անդրանիկ Սիմոնյանը: Այս մասին տեղեկանում ենք Կոտայքի թեմի տարածած հայտարարությունից, որում մասնավորաբար ասվում է․

«Սուրբ Պատարագ՝ Կեչառիս վանքում

Կոտայքի թեմի առաջնորդանիստ Կեչառիս վանքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցում, հանդիսապետությամբ թեմակալ առաջնորդ Բարձրաշնորհ Տեր Առաքել արք. Քարամյանի, կիրակնօրյա Սուրբ Պատարագ մատուցեց արժանապատիվ Տեր Մաշտոց քհն . Հմայակյանը։

Սուրբ Պատարագին իրենց մասնակցությունն էին բերում ԱԱԾ տնօրեն տիար Անդրանիկ Սիմոնյանը, Կոտայքի մարզպետ` տիար Ահարոն Սահակյանը, մարզային իրավական և ուժային կառույցների ղեկավարներ, Ծաղկաձորի համայնքապետ Նարեկ Հարությունյանը։

Սուրբ Պատարագին ներկա էին մեծաթիվ հավատավորներ և ուխտավորներ»։