Լրահոս
Քաղաքական
13:07
07.07.22
244

Փաշինյանը հանձնարարում է «կոորդինացված աշխատել Թուրքիայի հետ». սահմանը կբացվի 3-րդ երկրների քաղաքացիների համար

Վարչապետ Փաշինյանը հանձնարարել է պետական մարմիններին կոորդինացված աշխատել Թուրքիայի հետ: Կառավարության այսօրվա նիստի ժամանակ է Փաշինյանն անդրադարձել Հայաստանի և Թուրքիայի բանագնացներ Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի վերջին հանդիպմանը:

Քըլըչն ու Ռուբինյանը պայմանավորվել են ամենասեղմ ժամկետներում բացել ցամաքային սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար: