Լրահոս
Քաղաքական
13:12
16.07.25
202

Փաշինյանը դեմ չէ Սյունիքի ճանապարհի արտապատվիրակմանը. ապագան եկել է

Նիկոլ Փաշինյանն այսօր ասուլիս է հրավիրել մարզահամերգային համալիրում: Խոսքը սկսել է նախընտրական քարոզական թեզերից: Հայտարարել է, թե 2021 թվականի ընտրություններում ՔՊ-ն վստահության քվե է ստացել «ապագա կա, կա ապագա» կարգախոսով ու հերթական խորհրդարանական ընտրություններից 11 ամիս առաջ ինքը հստակ կարող է ասել, որ կարգախոսը իրագործված է: Ապագան մուտք է գործել մեր իրականություն: Քայլում ենք ապագայի մեջ: