Լրահոս
Մամուլի տեսություն
10:17
07.06.25
311

Փաշինյանն ԱԺ-ում ելույթ կունենա․ «Ժողովուրդ»

Img default alt hy

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երկուշաբթի օրը՝ հունիսի 9-ին, կմեկնարկեն Ազգային ժողովի տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստերը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այդ օրը ԱԺ է գալու պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը, որը պետք է ներկայացնի 2024 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը:

Տեղեկացանք նաև, որ այդ օրը զեկույցներ կներկայացնեն ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը, կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը:

Ի դեպ, այդ օրը խորհրդարան պետք է ներկայանա նաև Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: Մենք տեղեկացանք, որ Կառավարության մյուս գերատեսչության ղեկավարները մինչև հունիսի 11-ը կավարտեն բյուջեի կատարման հաշվետվությունները ներկայացնելը: Արդեն հունիսի 17-ի ԱԺ հերթական նիստում Կառավարության անդամները, որոնց կլիազորի ՀՀ վարչապետը, կներկայացնեն հաշվետվությունը խորհրդարանի ամբիոնից:

Առաջինը ելույթ կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: