Լրահոս
Իրավական
16:25
25.11.25
1 049

Փաշինյանն այսօր իրավապահներին քրեական հետապնդման հերթական հրապարակային հանձնարարությունը տվեց. փաստաբան

Img default alt hy

Նիկոլ Փաշինյանն այսօր իրավապահ մարմիններին ապօրինի քրեական հետապնդման վերաբերյալ հերթական հրապարակային հանձնարարությունը տվեց՝ իր բացահայտ սուբյեկտիվ, շահագրգիռ մեկնաբանություններով կատեգորիկ կերպով արձանագրելով, որ ՀԷՑ-ում կատարվածին այլ անուն, քան փողերի լվացում, չես կարող տալ։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է փաստաբան Րաֆֆի Ասլանյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Սրանք կոնկրետ փաստեր են։ Նա նույնիսկ հանցակազմն ու քրեական օրենսգրքի կոնկրետ հոդվածն է պատվիրում, մնում է միայն քրեական հետապնդում հարուցելու մասին որոշումը գրի։ Իշխանատենչ այս մարդը, հանուն իր աթոռի, այլևս նույնիսկ առերևույթ, թեկուզ ձևական սահման չի ճանաչում»։