Լրահոս
Քաղաքական
22:04
26.11.25
229

Փաշինյանն ասում է, Թաթոյանը՝ կրկնում. ո՞ւմ իրավունքներն է պաշտպանում նախկին օմբուդսմենը

Այսօր քաղբանտարկյալների վերաբերյալ լսումներին զուգահեռ անցկացրած մամուլի ասուլիսում Արման Թաթոյանն ասել է, թե որպեսզի Նիկոլ Փաշինյանը չհաղթի, ընտրապայքարից պետք է դուրս գան նախկին նախագահները: Այս հայտարարությունը «Հայաստան» խմբակցությանը հիշեցրել է, իրենց ձևակերպմամբ, «Նիկոլական խոսույթը»: «Ընդդիմության ընդդիմադիր դիրքավորվելով չգնալ ընտրապայքարի». Արման Թաթոյանին հորդորում է խորհդարանական ամենամեծ ընդդիմադիր ուժը: