Լրահոս
Քաղաքական
13:00
06.10.22
155

Փաշինյանն Ալիևի ու Էրդողանի հետ կհանդիպի այսօր

Այսօր Նիկոլ Փաշինյանը Պրահայում հանդիպելու է Ադրբեջանի, Թուրքիայի նախագահներին: Երեկ այդ մասին նա Ազգային ժողովի ամբիոնից է հայտարարել:

Փաշինյանի խոսքով՝ Ալիևի հետ հանդիպումը քառակողմ է լինելու, դրան մասնակցելու են նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ու Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը:

Փաշինյան-Էրդողան առաջին հանդիպման մասին 15 օր առաջ Թուրքիայի նախագահն էր հայտնել: