Լրահոս
Քաղաքական
14:00
03.10.22
114

Փաշինյանն Ադրբեջանին մեղադրում է պայմանավորվածությունը չկատարելու համար

Հայաստանի վարչապետն այսօր Ադրբեջանին մեղադրել է պայմանավորվածությունները չպահելու համար: Նիկոլ Փաշինյանը թվիթերում գրել է, որ Վաշինգտոնում Ադրբեջանը պարտավորվել էր ազատ արձակել 17 հայ գերիների մինչև սեպտեմբերի 30-ը: 

«Սա արդեն 2-րդ դեպքն է, երբ Ադրբեջանը հրաժարվում է կատարել հայ գերիներին ազատ արձակելու իր խոստումը։ Առաջին դեպքը մայիսին էր, երբ Բրյուսելում խոստում էր տրվել»,- գրել է Փաշինյանը: