Լրահոս
Իրավական
20:51
06.07.22
136

«Փաշինյանին պատասխանատվության բերող թասիբով տղերք չկան». զոհվածների ծնողներին դատախազը չի ընդունել

 

Նիկոլ Փաշինյանին մեղադրյալի կարգավիճակ տալու պահանջով 44-օրյա պատերազմի զոհերի ծնողներն այսօր հավաքվել են գլխավոր դատախազության դիմաց: Արթուր Դավթյանը հրաժարվել է նրանց ընդունել՝ չնայած հունիսի 30-ին հանդիպել էր ու ժամանակ խնդրել՝ ծնողների պահանջը քննարկելու համար: Ապրիլից են զոհված տղաների ծնողները պահանջում պատասխանատվության կանչել Հայաստանի վարչապետին՝ խորհրդարանում արած հայտարարության համար: