-
Միջազգային
Իրանական պատվիրակությունը լքել է Շվեյցարիայում բանակցությունների անցկացման վայրը
23:0021.06.26 -
Քաղաքական
ՍԴ–ն 7 քաղաքական ուժերի դիմումները կքննի հունիսի 26–ին՝ մեկ միասնական նիստի ընթացքում
22:3621.06.26 -
Քաղաքական
Շուտով կունենանք լավ նորություններ, բանակցություններն ընթանում են. հարցազրույց Լևոն Քոչարյանի հետ
22:0021.06.26 -
Քաղաքական
Հետընտրական կրքեր՝ Հայաստանում. ընդդիմությունը միավորվում է, ընտրության արդյունքը վիճարկվում՝ ՍԴ-ում
21:0521.06.26 -
Տարածաշրջան
Բացառիկ ռեպորտաժ՝ Հորմուզից. Ծովինար Բարխուդարյանի բացահայտումները՝ Բանդար Աբբասից՝ Հորմուզի նեղուց
20:4521.06.26 -
Հասարակական
Բողոքի ակցիա Գեղաշենում. բնակիչները դեմ են ավազի հանքի հնարավոր վերաբացմանը
20:0021.06.26 -
Հասարակական
Հուզիչ վերադարձ՝ Էջմիածին. մեկ տարվա ընդմիջումից հետո Բագրատ Սրբազանը պատարագի է եղել Մայր տաճարում
19:3021.06.26 -
Միջազգային
Թուրքիան բացում է խաղաքարտերը. «Թրամփի ուղին»՝ վիրտուա՞լ, «թուրանական միջանցքը» իրակա՞ն նախագիծ
16:4221.06.26 -
Քաղաքական
Երևանի և Կիևի որդեգրած քաղաքական գիծը շատ ավելի նման է, քան շատերը կցանկանային խոստովանել. Ամստերդամ
15:2121.06.26 -
Հասարակական
Ավան-Առինջում՝ «Chevrolet»-ը «Այգի» ռեստորանի մոտ տապալել է 3 բետոնե էլեկտրասյուն
12:3921.06.26 -
Հասարակական
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
11:2921.06.26 -
Հասարակական
Արագածոտնի մարզում բախվել են «Chevrolet Volt»-ը և «Opel»-ը․ կա 1 զnh, 6 վիրավnր
11:0021.06.26 -
Հասարակական
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
10:4221.06.26 -
Աշխարհ
Լարվածության, սթրեսի դեմ՝ մանուշակագույն հրաշք. ի՞նչ գաղտիքներ է թաքցնում լավանդան
10:2821.06.26 -
Հասարակական
Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե. Լևոն Ազիզյան
10:0721.06.26 -
Աշխարհ
Էդինբուրգում հինգ մարդ է տուժել մուսուլմանների վրա կատարված հարձակումների հետևանքով
23:1520.06.26 -
Միջազգային
Պատերազմը դադարեցնելու հուշագրի ստորագրումից հետո ԱՄՆ-Իրան բանակցությունները փակուղի՞ են մտնում
22:4720.06.26 -
Միջազգային
Իրանի իշխանությունները կարծում են, որ Թրամփը չի համարձակվի վերսկսել պատերազմը․ AP
22:1520.06.26 -
Հասարակական
Վարի գնաց ունեցվածքը. կարկուտը ոչնչացրել է գրեթե ամբողջ բերքը Հայկավանում
21:5020.06.26 -
Միջազգային
Իրանական բարձրաստիճան պատվիրակությունը մեկնել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի հետ հուշագիրը քննարկելու
21:3920.06.26 -
Քաղաքական
Ցայտնոտի մեջ է Փաշինյանը, հանգիստ չէ Ալիևը. ընդդիմությունը բացահայտում է պատճառները
21:1520.06.26 -
Հասարակական
Արզնու խճուղում բախվել են «Nissan Tiida»-ն ու «Toyota Camry»-ն. «Nissan»-ը գլխիվայր շրջվել է. կա վիրավոր
20:4520.06.26 -
Հայլուր
Հայլուր 20:30 Կրակոցներ են նորից հնչել Երևանում. չորս վիրավոր կա, մեկ ձերբակալված
20:3020.06.26 -
Հասարակական
7 տարեկան Նարեին հուղարկավորել են Հովտաշենում. նրա քրոջը՝ 13-ամյա Նարինեին, դեռ որոնում են Փամբակում
20:0020.06.26 -
Հասարակական
Լուսավորչի մասունքը Բյուրավանում․ Ռուբեն եպիսկոպոսը կոչ արեց լուսավորել հոգիները
19:3020.06.26 -
Միջազգային
Զելենսկին սպառնում է Լուկաշենկոյին, ապտակ է ստանում բարեկամ Լեհաստանից. օդային մարտերը թեժանում են
19:1520.06.26 -
Հասարակական
Կոտայքի մարզում «Volkswagen ID. UNYX»-ը հարվածել է կայանված մեքենաներին․ կա կողաշրջված ավտոմեքենա
19:0020.06.26 -
Տարածաշրջան
Մենք չենք հավակնում ուրիշի տարածքներին, բայց թույլ չենք տա ոտնահարել մեր իրավունքները. Էրդողան
18:4620.06.26 -
Միջազգային
Թրամփը Իտալիայի վարչապետին մեղադրել է անշնորհակալության և «իր վարկանիշը բարձրացնելու» փորձերի մեջ
18:3620.06.26 -
Հայլուր
Հայլուր 18։30 Գետում խեղդված աղջնակին հուղարկավորել են. նրա քրոջ որոնումները շարունակվում են
18:3020.06.26 -
Հայաստան
Հայաստանի ԶԼՄ-ների ասոցիացիան պահանջում է անհապաղ վերադարձնել «7or.am»-ի տեխնիկական միջոցները
18:1520.06.26 -
Միջազգային
Թրամփի վիրավորանքը, իտալացիների զայրույթը. ԱՄՆ-Իտալիա դիվանագիտական բախում
18:0020.06.26 -
Միջազգային
Վենսը կարող է մեկնել Շվեյցարիա՝ Իրանի պատվիրակության հետ բանակցությունների
17:4520.06.26 -
Քաղաքական
Մարդիկ իրենց հոգեվարքը փորձում են պրոյեկտել այլ մարդկանց վրա. Ռոբերտ Քոչարյան
17:1720.06.26 -
Իրավական
Երևանում հնչած կրшկոցների հետևանքով 4 մարդ տեղափոխվել է հիվանդանոց. ձերբակալված կա
16:4520.06.26 -
Քաղաքական
Այդ մարդը պիտի աշխատի կառավարության պահակ, ոչ թե կառավարության ղեկավար. Ռոբերտ Քոչարյան
15:4520.06.26 -
Քաղաքական
Նիկոլ Փաշինյանը քարոզարշավն անց է կացրել ատելության խոսքի ներքո. Ռոբերտ Քոչարյան
13:4520.06.26 -
Քաղաքական
Մի քանի հարյուր հազար թոշակառու ստացել է բյուջետային կաշառք. Ռոբերտ Քոչարյան
13:3320.06.26 -
Քաղաքական
Փաշինյանի վախերը՝ ոչ լեգիտիմ ընտրություններից հետո. իշխանափոխության ի՞նչ սցենար է տեսնում Քոչարյանը
13:2820.06.26 -
Միջազգային
Ուկրաինայի՝ ԵՄ անդամակցության հարցում Հունգարիան կոշտացնում է դիրքորոշումը
11:1520.06.26 -
Հասարակական
Նոր մանրամասներ՝ «Միսիս Եվրոպա 2022»-ում Հայաստանը ներկայացրած Վերա Սաֆարյանի վթարի դեպքից
10:4520.06.26 -
Մամուլի տեսություն
Փաշինյանին հեռացնելու համար հետընտրական կոալիցիա է ձևավորվում. «Հրապարակ»
10:0020.06.26 -
Մամուլի տեսություն
Կեղծ երկընտրանք. երբ դեպի Եվրոպա ճանապարհն անցնում է... Թուրքիայով. «Փաստ»
09:4520.06.26 -
Մամուլի տեսություն
Ժողովրդի վրա «կայֆավատ լինելու» և ամեն ինչ ժողովրդի «գրպանը գցելու»... նուրբ արվեստը. «Փաստ»
09:3820.06.26 -
Մամուլի տեսություն
ՀԷՑ-ի շուրջ նոր փուլ է սկսել կառավարությունը. ինչ է պլանավորել իշխանությունը. «Ժողովուրդ»
09:3020.06.26 -
Մամուլի տեսություն
Մարաշում առանձնատուն, ևս 2 բնակարան. ի՞նչ ունեցվածք դիզեց ՔՊ-ական Լենա Նազարյանը ԱԺ-ից հեռանալուց առաջ . «Ժողովուրդ»
09:2520.06.26 -
Մամուլի տեսություն
Բրյուսովի համալսարանի «ֆոկուսը». անվճար տեղերի հայտարարությունը՝ վերջին պահին. «Փաստ»
09:2020.06.26 -
Մամուլի տեսություն
Զիջումների միակողմանի օրակարգը և պաշտոնական Երևանի լռության քաղաքականությունը. «Փաստ»
09:1520.06.26 -
Հասարակական
«Հայաստանի պատմության մեջ սրանից ավելի ապալեգիտիմ «ընտրություններ» չեն եղել»․ Ռուբեն Մելիքյան
23:3919.06.26 -
Քաղաքական
Սամվել Կարապետյանի հետ անձնական մտերմություն երբեք չենք ունեցել․ Ռոբերտ Քոչարյան
23:2719.06.26 -
Հասարակական
Վանդալիզմ՝ Լոռու մարզում․ կոտրել են զինվորի հիշատակին տեղադրված հուշաքարը
23:0019.06.26 -
Քաղաքական
Եթե քո քաղաքականությունը չփոխվի, ուրեմն Ռուսաստանի դիրքորոշումը մնալու է նույնը. Ռոբերտ Քոչարյան
22:4419.06.26 -
Քաղաքական
Եթե այդքան ռեսուրս կիրառվեր Խաչիկ գյուղից մեկի համար, Փաշինյանից շատ տոկոս կհավաքեր․ Ռոբերտ Քոչարյան
22:3919.06.26 -
Քաղաքական
Երբ ռեժիմն ունի բռնապետական հակումներ, դժվար է գնահատել իրական տրամադրությունը․ Ռոբերտ Քոչարյան
22:3719.06.26 -
Իրավական
Ռուբեն Հակոբյանի նկատմամբ դատարանը կիրառել է բացակայելու արգելք և վարչական հսկողություն
21:3619.06.26 -
Քաղաքական
Իրենք, որ թռնող են՝ մտածում են, թե նման վարքագիծ կարող են դրսևորել նաև ուրիշները․ Ռոբերտ Քոչարյան
21:2019.06.26 -
Հասարակական
Առասպել՝ եվրոպական շուկայի մասին. ծիծաղելի են համարում գյուղատնտեսները «արտահանման ուղեցույցը»
21:1619.06.26 -
Քաղաքական
Ես որպես նախագահ 2004 թվականին վավերացրել եմ կառավարության որոշումը, վերջ․ Ռոբերտ Քոչարյան
21:0919.06.26 -
Քաղաքական
Ընտրությունների արդյունքը վիճարկող քաղաքական ուժերի թիվը հասավ յոթի. դիմումներ են ներկայացվել ՍԴ
20:5819.06.26 -
Հասարակական
Սարսափելի է երկու աղջիկներին մի օրում կորցրած մոր վիճակը. Փամբակի անսանձ ջրերում փնտրում են Նարինեին
20:0819.06.26 -
Հասարակական
Դատարանը Թալինի եկեղեցու զավթման ժամանակ ոստիկանության անգործությունը ոչ օրինաչափ է ճանաչել
19:2219.06.26 -
Քաղաքական
Ընդդիմության համախմբման շուրջ առողջ քննարկումների մասին է հայտնել «Հայաստան» դաշինքը
19:0919.06.26 -
Քաղաքական
ԵՄ-ն Հայաստանին հատկացրել է 34 միլիոն եվրո՝ առևտրի սահմանափակումները մեղմելու համար
18:5819.06.26 -
Միջազգային
Իսրայելն ու «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ. այն ուժի մեջ կմտնի այսօր
17:4219.06.26 -
Քաղաքական
ԲՀԿ-ն հարգանքով է վերաբերվում Սամվել Կարապետյանի կոչին, պաշտոնական դիրքորոշում դեռևս չկա
17:3619.06.26 -
Հասարակական
Դատարանը վերացրել է Սաշիկ Սարգսյանի կալանավորման որոշումը. նա այլևս ազատ է. «Իշխանություն»
17:0019.06.26 -
Հասարակական
Հունիսի 23–ին մեկնարկում է առաջին դասարան հաճախող երեխաների առցանց հայտագրման 2-րդ՝ հիմնական փուլը
16:4319.06.26 -
Քաղաքական
Փաշինյանը ջախջախեց Արցախյան բանակցությունները՝ դա հիմնավորելով կեղծ պնդմամբ. Արթուր Խաչատրյան
16:1819.06.26 -
Հասարակական
Ուղիղ I Ընդդիմադիր ուժերը դիմում են ՍԴ՝ ընտրությունների արդյունքները չեղարկելու պահանջով
15:5919.06.26 -
Հասարակական
Վտարում են քաղաքացի Հովհաննես Ասատրյանի ընտանիքին իրենց բնակարանից․ քաղաքացին իրավական օգնության կարիք ունի
15:4019.06.26 -
Հայլուր
Հայլուր 15։30 Ռուսաստանի հուժկու պատասխանը՝ Մոսկվայի վրա ուկրաինական հարձակմանը
15:3019.06.26 -
Տարածաշրջան
Մինչև 2030 թվականը սպասվում է Զանգեզուրի միջանցքի բացումը. Թուրքիայի տրանսպորտի նախարար
15:2319.06.26 -
Հասարակական
Ավտովթարից մահացել է «Միսիս Եվրոպա 2022» մրցույթում Հայաստանը ներկայացրած Վերա Սաֆարյանը
14:5419.06.26 -
Հասարակական
Հորս քաղաքական հայտարարությունները հիմք են դարձել ինչ-որ նոր քրեական գործի
14:1519.06.26 -
Հասարակական
Քաղաքական գործերով մեղադրող դատախազ Հայկ Ավետյանը ֆեյսբուքում ակնհայտ քաղաքական դիրքորոշում է ցուցաբերում
13:0919.06.26 -
Իրավական
Համայնքային և քրեական ոստիկանները մեքենայի գողության դեպք են բացահայտել (տեսանյութ)
12:5819.06.26 -
Հասարակական
Մինչ ՔՊ-ն թիրախավորում է ընդդիմադիրներին, Ադրբեջանում խոսում են իրենց՝ ՀՀ-ում բնակեցման մասին․ Մուրազի
12:5019.06.26 -
Հասարակական
Այսօր՝ մինչև ժամը 19.00-ն, փակ կլինի Նուբարաշենից դեպի Բարձրաշեն ճանապարհահատվածը
12:3919.06.26 -
Հասարակական
ՔՊ-ական պատգամավոր Վահե Ղալումյանը վերջին 5 տարում 6 անշարժ գույք է ձեռք բերել
12:1719.06.26 -
Հասարակական
Լոռու մարզում կասեցվել է պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
11:5219.06.26 -
Քաղաքական
«Ուժեղ Հայաստան» դաշինքը դիմել է ՍԴ՝ պահանջելով անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները
11:3719.06.26 -
Հասարակական
Վրաց-հայկական սահմանը հատելուց հետո ուղևորների մոտից հայտնաբերվել է 7 մլն ռուբլի գումար
11:3019.06.26 -
Հասարակական
Փամբակ գետում շարունակում են 13-ամյա աղջկա որոնողական աշխատանքները․ ներգրավված են ԱԹՍ-ներ
10:3819.06.26 -
Մամուլի տեսություն
Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել. «Ժողովուրդ»
10:0919.06.26 -
Մամուլի տեսություն
ԱԱԾ-ն տվյալ չունի․ ի՞նչ էր «Ադրբեջանից Հայաստան փոխանցված 211 միլիոն դոլարը. «Ժողովուրդ»
10:0019.06.26 -
Մամուլի տեսություն
Ինչ է Փաշինյանը խոստանում Ալիևին Սահմանադրությունը չփոխելու դիմաց. «Հրապարակ»
09:3919.06.26 -
Հասարակական
Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
23:0718.06.26 -
Հասարակական
18-ամյա վարորդը «ՎԱԶ 21099»-ով վրաերթի է ենթարկել 70-ամյա հետիոտնի. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
22:5418.06.26 -
Իրավական
Բագրատ սրբազանի տնային կալանքը 3 ամսով երկարաձգեց. նա կարող է մասնակցել պատարագների
22:1518.06.26 -
Քաղաքական
Հիմա էլ ԱԺ-ում ընդդիմության դրած Արցախի մի քանի փոքր դրոշներն եմ մեղավոր․ Ռոբերտ Մարգարյան
22:0018.06.26 -
Տնտեսական
Ռուսական սահմանափակումները թանկ են նստում. կփրկե՞ն եվրոպական ստանդարտները հայ այգեգործներին
21:4518.06.26
Փաշինյանի կեղծիքը՝ Մադրիդյան սկզբունքների մասով
Այսօր՝ հոկտեմբերի 5-ին, Ազգային ժողովում ՔՊ-ականների հարցերին ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանը վտանգավոր և սուտ հայտարարություն էր արել։ Խոսքը ղարաբաղյան բանակցությունների վերաբերյալ «Մադրիդյան սկզբունքների» մասով է։
Նա հայտարարել է․ «Այն պահին, երբ Հայաստանն ընդունել է Մադրիդյան սկզբունքները որպես բանակցությունների հիմք, այդ պահից սկսած ճանաչել է Ղարաբաղը Ադրբեջանի կազմում»։
Ինչո՞ւ է այս հայտարարությունը սուտ և ինչո՞ւ է վտանգավոր։
Սուտ է, որովհետև 2007 թվականին որպես բանակցությունների հիմք ընդունված Մադրիդյան սկզբունքները ճիշտ հակառակի մասին են եղել․ այն առաջն փաստաթուղթն է, որտեղ ամրագրվում է Արցախի ինքնորոշման իրավունքը։ Իսկ դա նշանակում էր Արցախի ինքնորոշում, բնականաբար՝ Ադրբեջանի կազմից դուրս։
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը 2020թ․ սեպտեմբերի 18-ին հանդիպում է փորձագետների հետ՝ Ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման թեմայով։ Անդրադարձ կատարելով Մադրիդյան փաստաթղթի վերաբերյալ հարցին՝ ասում է․
«Այո՛, Մադրիդյան փաստաթուղթը միակ միջազգային փաստաթուղթն է, որը հստակ արձանագրում է Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը։ Միակն է։ Ինչով էր դա մեզ համար չափազանց կարևոր, որովհետև դա այն սկզբունքն է, որի վրա հիմնված է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կամ Արցախի Հանրապետության գոյությունը։ Հիմքն է դա, ֆունդամենտը, դրա վրա է կառուցվել այդ պետությունը։ Ընդհանրապես ես այսօր չեմ հասկանում, թե Հայաստանի իշխանությունները ինչի համար են, ոնցոր կորոնավիրուսից, վախենում ինքնորոշում բառից։ Վերջ դրա վրա է կառուցվել Ղարաբաղի անկախության հռչակագիրը, որը ամբողջությամբ արտացոլում է այդ իրավունքը։
Եվ ինչի համար է դա ևս կարևոր, որովհետև իրավական հիմքերը Ղարաբաղի անկախացման, անկախության, անխոցելի են։ Անխոցելի են, որովհետև այն ժամանակ գործող օրենքի վրա է հիմնված։ Բանակցային գործընթացում, երբ մտնում էր փակուղի բանակցային գործընթացը, ես միշտ առաջարկում էի և՛ Ադրբեջանի, և՛ համանախագահների ներկայությամբ․
«Եկեք հարցը նայենք իրավական հարթության մեջ, փորձենք իրավական հարթության մեջ։ Մենք պատրաստ ենք ամբողջությամբ մտնել իրավական հարթության մեջ։ Մեզ ցույց տվեք, որ մեր մի քայլը կամ այս երկրի ստեղծման իրավական հիմքերը թույլ են, խարխուլ են»։ Չէին ուզում, միշտ պատասխանը գիտեիք ի՞նչ էր․
«Վերջը քաղաքական հարթության մեջ պետք է լուծվի»։ Չէին ուզում, որովհետև բանակցությունների թեման էր վերանում, էլ ի՞նչ բանակցել։ Ուղղակի պետք է գնահատել քո անկախության հռչակումը օրինական էր, թե ապօրինի։ Դա պետք էր ուղղակի գնալ դատարան, այլ կարգի միջնորդներ պետք է լինեին, ոչ թե դիվանագետներ, այլ ավելի շատ իրավունքի դիվանագետներ, որ պետք է գնահատեն։
Կատեգորիկ չէին ուզում, և Ադրբեջանն առաջինը չէր ուզում իրավական հարության մեջ տեղափոխել։ Դա մեր ամենենից ուժեղ դիրքն է։ Անել որևէ քայլ, որը այդ դիրքը կարող է թուլացնել, դա այդ նույն կարմիր գիծն է։ Այ նույն այբուբենը, թե ինչ չի կարելի անել։ Եվ հենց այն, որ այսօր Ղարաբաաղում ասում են․ «Մեզ համար անվտանգությունն է կարևոր»։
Քո հռչակագիրն անկախության անվտանգության մասին չի, քո պետության ստեղծման իրավական հիմքերի մասին է։ Դու ոնց որ էտ շենքում նստած, ֆունդամենտը դրած, դու «լոմով» քանդում ես էտ ֆունդամենտը, չի կարելի էտպիսի բան անել։
Երկարատև առումով դա չափազանց մեծ վնաս է հասցնելու մեր բանակցային դիրքերին։ Հիմա ամենից զգայուն թեման, չէ՞։ Տարածքների։ Սկզբից ասում էինք գրավված, հետո ասում էինք ազատագրված։ Ազատագրվածը շատ ավելի հաճելի է, իհարկե»։
Ռոբերտ Քոչարյանի կառավարմա տարիներին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը 2020թ․ դեկտեմբերի 12-ին գրում է․
«Մադրիդյան փաստաթուղթը 1991-ից մինչ օրս ներկայացված բոլոր փաստաթղթերից ամենանպաստավորն է մեզ համար, որն իր մեջ հնարավորություն է պարունակում հասնելու Լեռնային Ղարաբաղի՝ ոչ Ադրբեջանի կազմում քաղաքական կարգավիճակին:
Գոնե իմ նախարարության շրջանի ավարտին, 2008-ին հայկական ու ադրբեջանական կողմերի միջև մի քանի, բայց էական տարաձայնություններ կային որոնց շուրջ ընթանում էին բանակցությունները։ Որքան տեղյակ եմ, Փաշինյանի իշխանության գալու պահին, սեղանին դրված փաստաթղթի շուրջ առկա տարաձայնությունները կողմերի միջև մնում էին նույնը։ Ավելի քան երկու տարի Փաշինյանը հնարավորություն ուներ բանակցելու այդ փաստաթղթի հիման վրա, հատկապես հաշվի առնելով նրա պնդումը, թե լուծումը պետք է ընդունելի լինի Հայաստանի, Ղարաբաղի և Ադրբեջանի համար։ Եթե նույնիսկ ենթադրենք, որ այդ բոլոր տարաձայնությունները լուծվեին ի օգուտ Ադրբեջանի, այսօր մենք կունենայինք մի լուծում, որը մեծ հաշվով գոնե անընդունելի չէր լինի հայ ժողովրդի համար։ Կունենայինք լուծում՝ նախկին ԼՂԻՄ-ի տարածքային ամբողջականությամբ, կարգավիճակի հայանպաստ որոշման հստակ հեռանկարով ու առանց հազարավոր զոհերի։
Ցավոք, Փաշինյանը ընտրեց այլ ճանապարհ։ Գործելու անկարողությունը թերևս հանգեցրեց ամեն «նախկինի» մեջ ապագա հնարավոր տապալումների արդարացման փնտրտուքի՝ ոչ մի տեղ չտանող գործելաոճին։
Երբ երկրի ղեկավարն առաջնորդվում է «նախկինի», նույնիսկ բանակցային փաստաթղթի նկատմամբ, ատելությամբ և ոչ թե ապագայի հանդեպ սթափ պատասխանատվությամբ, դա անխուսափելիորեն բերում է կործանման։
Այն պահից, երբ ստանձնում ես իշխանություն, այդ բեռն այլևս քոնն է։ Երբ 1998-ին մեր կառավարությունը ստանձնեց իշխանություն, մենք սեղանի վրա ունեինք հանրության համար անընդունելի բանակցային դիրքեր, ինչի պատճառով և հրաժարական էր տվել աոաջին նախագահը։ Ընդամենը երկու ամսում պետական-դիվանագիտական ջանքերի շնորհիվ մենք ստացանք նոր փաստաթուղթ ու նոր բանակցային մեկնարկ։ Չեմ հիշում գեթ մեկ դեպք, երբ մեր կառավարությունը պետական կառավարման որևէ անհաջողություն արդարացներ «նախկինների» թողած ժառանգությամբ։ Թերևս դա էր պատճառներից մեկը, որ հաջողություններն անհամեմատ ավելի շատ էին։
Փաշինյանին դժվար է ներել իր կառավարման արդյունքում ստացած պատերազմն ու այդ պատերազմում մեզ համար ամենացավալի ելքը։ Սակայն նրան ավելի դժվար է ներել այն բանի համար, որ մսխեց հույսը, դրականի ակնկալիքը, հանրության վստահությունը, այն ամենը, ինչ կարելի էր ծառայեցնել պետության շահին՝ իշխանափոխությունից հետո։ Փոխարենը նա թաղվեց «նախկինի» հանդեպ ատելության ծանր ու անհեռանկար բեռի տակ։
Ես շարունակում եմ մնալ այն համոզմանը, որ Մադրիդյան փաստաթղթի դրույթները դեռ արդիական են և, դրանց վրա հենվելով, կարելի է հասնել մեզ համար բարենպաստ շտկումների։
Ինչպիսին էլ որ լինեն ներքաղաքական փոփոխությունները, ով էլ ներկայացնի Հայաստանը, օրախնդիր է սեղանին վերադարձնել Մադրիդյան սկզբունքները և դրանց ամբողջական կիրառումը՝ առաջին հերթին՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը՝ նախկին ԼՂԻՄ-ի տարածքային ամբողջականության հիման վրա։
Եթե նախորդ երեսուն տարիներին ստեղծված ստատուս քվոյի հետ չէր հաշտվել ադրբեջանական կողմը, ապա այսօրվա ստատուս քվոն անընդունելի է հայկական կողմի համար։ Պարտադրված խաղաղությունը չի կարող կայուն լինել, ու հենց այս դրույթի վրա հենվելով՝ պետք է պարտադրել բանակցությունների ակտիվ շրջան՝ Մադրիդյան սկզբունքների հիման վրա։
Եթե չենք ուզում, որ հաջորդ երեսուն տարին տարածաշրջանում շարունակի լարված մնալ, միջազգային հանրությանը պետք է օգնել Ադրբեջանին նստեցնելու բանակցային սեղանի շուրջ և ստիպելու վերականգնել հավասարակշռությունը՝ հենվելով այն դրույթների վրա, որոնք Ադրբեջանը ընդունել էր Մադրիդում 2007-ին։
Նման հնարավորությունից օգտվելու և հաջողության հասնելու համար շատ ժամանակ չկա։ Սա պետք է արվի շատ արագ և Հայաստանի նոր դեմքով։ Հենց միայն այն պարզ պատճառով, որ նման ելքի հաջողության գրավականը պետք է լինի երկարաժամկետ խաղաղության հրամայականի և պարտադրված ստատուս քվոյի անընդունելիության հայկական կողմի պնդումը։ Նման պնդումը չի կարող ընկալելի լինել այնպիսի իշխանության կողմից, որն առնվազն ֆորմալ առումով համաձայնություն է տվել պարտադրված պայմաններին»։
Ինչպես նշեցինք, Նիկոլ Փաշինյանի խոսքերը ոչ միայն կեղծիք են, նաև՝ վտանգավոր։ Իսկ ինչո՞ւ են վտանգավոր․ որովհետև այդ կեղծիքները տարածում է Ադրբեջանի նախագահի հետ բանակցությունների գնալուց մեկ օր առաջ՝ փաստորեն՝ համաձայնելով Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելուն։
Նա կրկնում է թեզեր մադրիդյան սկզբունքների մասին, որ Ադրբեջանն անգամ երբեք չի ասել։
Կարևոր է հիշել՝ Նիկոլ Փաշինայնը գալով իշխանության՝ մադրիդյան սկզբունքներն ու ընդհարապես, ամեն ինչ դրել ի կողմի և սկսել է բանակցել իր կետից։ Իր կետը այն էր, ինչ այսօր ունենք։
-
22:36
21.06.26
ՍԴ–ն 7 քաղաքական ուժերի դիմումները կքննի հունիսի 26–ին՝ մեկ միասնական նիստի ընթացքում
Կարդալ ավելին
-
22:00
21.06.26
Շուտով կունենանք լավ նորություններ, բանակցություններն ընթանում են. հարցազրույց Լևոն Քոչարյանի հետ
Կարդալ ավելին
-
21:05
21.06.26
Հետընտրական կրքեր՝ Հայաստանում. ընդդիմությունը միավորվում է, ընտրության արդյունքը վիճարկվում՝ ՍԴ-ում
Կարդալ ավելին
-
15:21
21.06.26
Երևանի և Կիևի որդեգրած քաղաքական գիծը շատ ավելի նման է, քան շատերը կցանկանային խոստովանել. Ամստերդամ
Կարդալ ավելին