Լրահոս
Քաղաքական
21:58
05.01.26
231

Փաշինյանի գալուստը՝ Սուրբ Սարգիս եկեղեցի. Ճրագալույցի պատարագ՝ ուժայինների հսկա շարքերով

Նիկոլ Փաշինյանն իր կրոնական թափառախմբով այսօր երեկոյան Սուրբ Սարգիս եկեղեցում է մասնակցել Ճրագալույցի պատարագին: Նրա ներկայությամբ պատարագիչ քահանան հերթական անգամ զեղչել է Վեհափառ Հայրապետի անունը: Վեհափառի առաջնորդությամբ ծառայող Արարատյան հայրապետական թեմում առաջին անգամ չի հնչել Կաթողիկոսի սուրբծննդյան ուղերձը: Փոխարենը տիրադավ հռչակված Նավասարդ արքեպիսկոպոսի ուղերձն են ընթերցել հավատացյալների համար: