Լրահոս
Քաղաքական
16:22
07.09.22
80

Փաշինյան-Պուտին. «նուրբ հարցեր»՝ փակ դռների հետևում

Մոտ կես ժամ առաջ Վլադիվոստոկում սկսել է Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի գլխավորած պատվիրակությունների հանդիպումը, այնուհետև տեղի է ունենալու առանձնազրույց: Հանդիպման բաց մասում Ռուսաստանի նախագահը հայտնել է, որ մշտական կապի մեջ է Փաշինյանի հետ՝ շատ կարևոր հարցերի վերաբերյալ: Նա նշել է, որ ամենազգայուն հարցը վերաբերվում է Լեռնային Ղարաբաղի անվտանգությանը: 

Հայաստանի վարչապետը անդրադարձել է ռուս խաղաղապահների դերին, նրանց առաքելությունը անվանել դժվարին, նշել, որ Արցախում անվտանգության ապահովման հարցում նրբություններ կան, հույս ունի դրանք քննարկել Պուտինի հետ փակ դռների հետևում: