Լրահոս
Քաղաքական
14:34
10.07.25
310

Փաշինյան-Ալիև հանդիպումն ավարտվել է

Img default alt hy

Աբու Դաբիում ավարտվել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։ 

Հանդիպումը մեկնարկել էր հուլիսի 10-ին՝ առավոտյան ժամը 09։10-ին։ 

Այն մի պահ ընդմիջվել էր, այնուհետև շարունակվել։ 

Հայկական կողմից հանդիպմանը մասնակցում էին նաև ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, փոխվարչապետ, Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովի նախագահ Մհեր Գրիգորյանը և ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը։ 

Ադրբեջանական կողմից հանդիպմանը ներկա էին Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը, փոխվարչապետ Ադրբեջան-Հայաստան սահմանազատման հանձնաժողովի նախագահ Շահին Մուստաֆաևը, Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևը, Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը։