Լրահոս
Հասարակական
12:57
23.11.25
2 467

Պարզվել են Կիևյան կամրջի վրա ավտnվթարի հետևանքով մահացածի, վիրավորների ինքնությունները

Img default alt hy

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում պարզվել է երեկ՝ նոյեմբերի 22-ին, Երևանում՝ Կիևյան կամրջի վրա տեղի ունեցած ողբերգական ավտովթարի մասնակից 3 ավտոմեքենաներից 2-ի վարորդների, մահացածի և վիրավորներների ինքնությունները, հայտնում է Shamshyan.com-ը։
 
Պարզվել է, որ «Nissan X-Trail»-ը վարել է Երևանի բնակիչ 69-ամյա Հովհաննես Ս.-ն, «Mercedes»-ը վարել է Երևանի բնակիչ 35-ամյա Հայկ Վ.-ն, վթարի հետևանքով «Արմենիա» բժշկական կենտրոն են տեղափոխվել «BMW»-ի ուղևորներ, Սյունիքի մարզի բնակիչ 23-ամյա Լորիս Վ.-ն, վերջինը հիվանդանոցում գիտակցության չգալով մահացել է, Սյունիքի մարզի բնակիչ 22-ամյա Գարիկ Բ.-ն և Երևանի բնակիչ 22-ամյա Լյուդվիգ Ա.-ն:
 
Տեղում շտապօգնության բժիշկների կողմից բուժօգնություն է ստացել «Nissan»-ի վարորդը, ով սակայն հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց: 

Քննչական բաժինը պարզում է «BMW»-ի վարորդի ինքնությունը: 
 
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, նոյեմբերի 22-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։50-ի սահմաններում Կիևյան կամրջի վրա բախվել էին «BMW» մակնիշի, «Nissan X-Trail» մակնիշի և «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով 4 հոգի, որոնց առաջինը օգնության էին հասել քաղաքացիները և ըստ ,քաղաքացիների հայտնածի օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 7-րդ հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարները ու Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը, տեղափոխվել էին «Արմենիա» բժշկական կենտրոն։

Մինչ դեպքի վայրում պարեկները սպասում էին քննչական խմբի ժամանմանը, «Արմենիա» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժին և հայտնել են, որ վիրավորներից մեկը գիտակցության չգալով մահացել է։