Լրահոս
Հասարակական
22:00
09.09.22
136

Պարզվել է երեկ Գեղարքունիքի մարզում վրաերթ կատարած վարորդի և մահացած հետիոտնի ինքնությունը

Img default alt hy

«Shamshyan.com»-ի տեղեկություններով՝ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության, ոստիկանության Սևանի բաժնի և Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնի քննիչները պարզել են երեկ՝ սեպտեմբերի 8-ին, Գեղարքունիքի մարզում վրաերթի հետևանքով մահացած հետիոտնի և վրաերթ կատարած վարորդի ինքնությունը: 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,  պարզվել է՝ վարորդը եղել է Երևանի բնակիչ, 23-ամյա Մարտին Ս.-ն, իսկ վրաերթի ենթարկվածը՝ Գեղարքունիքի մարզի բնակիչ, 75-ամյա Սիրանուշ Խ.-ն: 

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, նա եղել է սթափ: