Լրահոս
Հասարակական
19:21
08.11.24
263

Պարոնայք ՔՊ-ականնե՛ր, ձեր ներկայացրած թվերի մեջ էլ եք խճճվել. Արշակ Սարգսյան

Img default alt hy

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը.

«Իսկ որտե՞ղ է թաքնված 550.000 ուղևորների և 304.533 ուղևորների տարբերությունը, որը կազմում է օրական 245.467 ուղևոր կամ օրական 24.546.700դրամ։

Ստվերը ստվերում էլ մնում է։

Իրականում քաղաքային իշխանությունը օրական ուղևորափոխադրումների քանակը հաշվել էր օրական 550.000 ուղևոր: Թե որտե՞ղ կորավ այդ թիվը, դա հաջորդիվ։

Հայկ Կոստանյանի այսօրվա հրապարակած տվյալներով՝ 1 շաբաթում հավաքագրվել է 213.173.300 դրամ, որից 57.802.200 դրամը էլեկտրոնային վճարումներով։

Այսինքն՝ իրենց հաշվածով օրական օգտվում է 304.533 ուղևոր, որից 82.574-ը՝ էլեկտրոնային վճարումով։

Արձանագրենք, որ էլեկտրոնային համակարգից օգտվում է միայն 27% ուղևորներ, որը համարվում է ձախողում։

Բայց իրենց իսկ կողմից ներկայացրած մյուս տվյալով՝ 550.000 ուղևորների դեպքում ստացվում է, որ էլեկտրոնային համակարգից օգտվում է 15%-ը։

Պարոնայք ՔՊ-ականնե՛ր, դուք ձեր իսկ ներկայացրած թվերի մեջ էլ եք խճճվել։

«Մայր Հայաստանը» դեմ է թանկացմանը և պայքարում է դրա դեմ»։