Լրահոս
Հասարակական
22:31
10.11.25
262

Պարեկները թnւնավորված երեխային տեղափոխել են բժշկական կենտրոն

Img default alt hy

ՆԳՆ ոստիկանության Օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել քաղաքացի և հայտնել, որ թունավորում ստացած երեխային պետք է արագ տեղափոխել բժշկական կենտրոն։

Գարեգին Նժդեհի-Արշակունյաց խաչմերուկում այդ պահին ծառայություն իրականացնող պարեկները րոպեների ընթացքում մոտեցել են երեխային և ծնողների հետ միասին տեղափոխել հիվանդանոց։ Նրա կյանքին վտանգ չի սպառնում, հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։