Լրահոս
Քաղաքական
21:31
07.07.22
282

Փարամազյանը «Հայաստան» դաշինքի ցուցակում չի եղել․ Ագնեսա Խամոյան

Img default alt hy

Սյունիք կատարած այցի շրջանակում վարչապետի տիկին Աննա Հակոբյանն այսօր այցելել է Քաջարան, որտեղ նրան ծաղիկներով դիմավորել է համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանը և վարչապետի տիկնոջն ուղեկցել Հայրենական մեծ պատերազմի մասնակից, 100-ամյա Արշալույս Թադևոսյանի տուն։ Համացանցում լայնորեն քննարկվում է լուրը, թե ինչու է Փարամազյանը դիմավորել Աննա Հակոբյանին։ NEWS.am–ը մեկնաբանություն է խնդրել ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանից։

-Տիկին Խամոյան, համացանցը տարածում և քննարկում է լուսանկարը, որում երևում է, թե ինչպես է Մանվել Փարամազյանը դիմավորում Աննա Հակոբյանին։ Շատերը քննադատում են Փարամազյանին՝ նշելով, թե ինչպես կարող է ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի ցուցակում ներառված մարդը դիմավորել Աննա Հակոբյանին։ Ինչպե՞ս կմեկնաբանեք դա։

-«Մանվել Փարամազյանը «Հայաստան» դաշինքի ցուցակում չի եղել, եղել է «Հայաստան» դաշինքի մաս կազմող «Վերածնվող Հայաստան» կուսակցության անդամ, բայց ինչպես արդեն հայտնել է «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը՝ Փարամազյանը հունիս ամսից դադարել է լինել «Վերածնվող Հայաստանի» անդամ։ Այո, կատարվածը խիստ անընդունելի է, իհարկե, բայց մյուս կողմից պետք չէ պղտոր ջրում ձուկ որսալ ևվերջինիս քայլով գնահատական տալ ողջ ընդդիմությանը»։

-Շատերը նաև քննադատում են Մանվել Փարամազյանին՝ նշելով, որ երբ նա անազատության մեջ էր, նրա ընդդիմադիր գործընկերները պայքարում էին նրա իրավունքների համար, իսկ այսօր նա դիմավորում է Աննա Հակոբյանին։ Ի՞նչ կասեք այս մասին։

-Ինչ վերաբերվում է ձեր հարցին, որ մենք պայքարել ենք Փարամազյանի ազատության համար, ապա այո, հիմա էլ կարող եմ պնդել, որ մենք պայքարել և պայքարելու ենք ցանկացած ապօրինության դեմ։ Մեր պայքարը միանշանակ շարունակվում է և մենք ունենալու ենք առանց Նիկոլ Հայաստան։ Այսքանով այս թեման փակված եմ համարում, այլ մեկնաբանություններ չունեմ։