Լրահոս
Աշխարհ
10:33
06.07.22
180

Պակիստանում հորդացումների զոհերի թիվը հասել է 25-ի

Img default alt hy

Առնվազն 25 մարդ Է զոհել և 35-ը տուժել անձրևային հորդացման հետևանքով, որի պատճառը տեղատարափ անձրևներն են Պակիստանի Բելուջստանի արևմտյան նահանգում: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել Է «Daily Times» թերթը։

Ինչպես հայտնում Է թերթը, նահանգի Տարերային աղետների դեմ պայքարի վարչության ղեկավարն ասել Է, որ զոհվածների թվում կա նաև չորս երեխա: Daily Times-ի տվյալներով՝ տարերային աղետի պատճառով ամենամեծ վնասը հասցվել Է նահանգի մայրաքաղաք Քվետային:

Իր հերթին, Բելուջստանի կառավարությունը որոշում Է ընդունել արտակարգ դրություն սահմանել մայրաքաղաքում՝ ընթացիկ իրավիճակի դեմ պայքարի համար: