Լրահոս
Աշխարհ
23:30
07.06.25
248

Ֆինլանդիայի պաշտպանության նախարարության շենքի վրա վարդագույն ներկ են ցողել

Img default alt hy

Հելսինկիում պաղեստինամետ ակտիվիստները ջրում լուծվող վարդագույն ներկ են ցողել Ֆինլանդիայի պաշտպանության նախարարության շենքի ճակատային հատվածին, հայտնել է Yle հեռուստառադիոընկերությունը:

Նշվում է, որ հունիսի 7-ի գիշերը ներկվել է նախարարության շենքի գլխավոր մուտքի հատվածը: Անվտանգության աշխատակիցը ոստիկանությանը հայտնել է, որ դեռևս չհայտնաբերված տղամարդն ու կինը փախուստի են դիմել դեպքի վայրից: Հարուցվել է գործ՝ գույքին հատկապես լուրջ վնաս հասցնելու մեղադրանքով:

Ըստ Yle-ի, գործողության պատասխանատվությունը ստանձնել են Palestine Action խմբավորման ակտիվիստները, որոնք դեմ են Գազայի հատվածում հակամարտությանը և Ֆինլանդիայի պաշտպանության նախարարության համագործակցությանը Իսրայելի պաշտպանական ձեռնարկությունների հետ։