Լրահոս
Հասարակական
23:55
07.03.23
279

Ուշիի ոլորաններում բախվել են «Volkswagen»-ը, «Opel»-ն ու «Lada»-ն․ կա 5 վիրավոր

Img default alt hy

Մարտի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։

Ժամը 20։30-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի` Ուշիի ոլորանների սկզբնամասում բախվել են «Volkswagen», «Opel» և «Վազ 2110» մակնիշի ավտոմեքենաները, հայտնում է Shamshyan.com-ը։

5 հոգի, որոնց առաջինն օգնության են հասել քաղաքացիները, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն։