Լրահոս
Քաղաքական
20:51
11.07.25
211

Ուրիշ անունով՝ «Զանգեզուրի միջանցք». Փաշինյան-Ալիև «հաջողված» հանդիպումը

Երևանը Աբու Դաբիի հանդիպումը գնահատում է հաջողված: Հանդիպման վերաբերյալ՝ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարությունների հաղորդագրություններում խոսք չկա կապուղիների ապաշրջափակման մասին, ակնհայտ է 
միայն սահմանազատման գործընթացում գրանցված որոշ առաջընթացը։

Հանդիպումից անմիջապես հետո ադրբեջանական պետական լրատվամիջոցները գրել են, որ հանդիպումն անցել է «շատ կառուցողական մթնոլորտում»: