Լրահոս
Սպորտ
15:22
09.09.22
140

«Ուրարտուն» նոր կիսապաշտպան ունի

Img default alt hy

«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը նոր համալրում ունի։ Ակումբը պայմանագիր է ստորագրել 29-ամյա կիսապաշտպան Դավիդ Խուրցիձեի հետ։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

Խուրցիձեն հանդես է եկել ինչպես ռուսական «Արմավիր», «Ամկար», «Արարատ», վրացական «Տորպեդո», այնպես էլ հայկական ակումբներում՝ մասնավորապես՝ «Ուլիսում», «Արարատում» և «Ալաշկերտում»։ Ընդհանուր առմամբ, ֆուտբոլիստը Vbet Հայաստանի Պրեմիեր լիգայում անցկացրել է 101 հանդիպում և դարձել 17 գոլի հեղինակ։

Հավելենք, որ Դավիթ Խուրցիձեն մեր թիմի կազմում հանդես կգա 27 համարի խաղաշապիկով։