Լրահոս
Միջազգային
23:03
08.01.26
170

Ուկրաինայում բազմազգ ուժերի տեղակայումը հնարավոր չէ առանց Ռուսաստանի համաձայնության. Մերց

Img default alt hy

Ուկրաինայում բազմազգ ուժերի ձևավորումն ու տեղակայումը՝ որպես անվտանգության երաշխիք, հնարավոր չէ առանց Ռուսաստանի համաձայնության։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Der Spiegel-ը, ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։

Մերցի խոսքով՝ Եվրամիությունը ներկայումս դեռ բավականին հեռու է ռուսական կողմի համաձայնությունը ստանալուց։ Նրա գնահատմամբ՝ գործողությունների հստակ հերթականություն պետք է պահպանվի։

«Գործողությունների կարգը պետք է լինի հետևյալը․ նախ հրադադար, ապա անվտանգության երաշխիքներ Ուկրաինայի համար և երկարաժամկետ համաձայնագիր Ռուսաստանի հետ։ Եվ դրանցից ոչ մեկը հնարավոր չէ առանց Ռուսաստանի համաձայնության։ Իսկ մենք, հավանաբար, դեռ բավականին հեռու ենք դրանից»,- ասել է Գերմանիայի կանցլերը։

Մերցը նաև նշել է, որ իր գնահատմամբ Ռուսաստանը ներկայում չի ձգտում դադարեցնել կրակը։

«Ուստի մենք պետք է շարունակենք բարձրացնել այս պատերազմի գինը, որպեսզի Ռուսաստանը հասկանա, որ այն շարունակելու իմաստ չկա»,- հավելել է նա։