Լրահոս
Քաղաքական
15:41
03.10.22
128

Ու չկա մեկը՝ հարցնի, թե տղերքը բա որտե՞ղ էին և որտե՞ղ են այն հարյուրավոր գեներալները. Կարեն Քոչարյան

Img default alt hy

Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը գրում է.

«Մեկ շնչի հաշվով Հայաստանն ամենագեներալաշատ պետությունն էր: Այսօր շատերը բողոքում են հպարտ և դուխով» ղզիկներից, որոնք քանդեցին բանակը, երկրի անվտանգությունն ու պետությունը:

Ու չկա մեկը, որ հարցնի, «Տղերք բա որտե՞ղ էին և որտե՞ղ են այն հարյուրավոր (կամ մի գուցե հազարավոր) գեներալները, էլ չեմ խոսում տասնյակ հազարավոր գնդապետերից, փոխգնդապետերից, մայորներից և այդպես շարունակ, երբ ինչ-որ փնթի, բոմժ և սորոսածին փսլնքոտների մի խմբակ քայքայում էր մի ողջ բանակ»:

Դուք կարող եք ասել, որ զգուշացնում էիք մեզ: Տղերք, ձեզ գեներալի կոչում, մեդալ, աշխատավարձ տվել են ոչ թե զգուշացնելու, այլ արհավիրքը կանխելու ... կամ, վատագույն դեպքում, իրավիճակը շտկելու համար, ոչ թե լրագրողի, վերլուծաբանի կամ բլոգերի նման սոցիալական ցանցերում սրա-նրա վրա մուննաթ գալու համար»: