Լրահոս
Առողջապահական
19:15
06.07.22
307

Օստեոպորոզ. 65-ից բարձր կանայք և 70-ից բարձր տղամարդիկ պետք է անցնեն հետազոտություն՝ անկախ գանգատներից

Img default alt hy

«Aysor.am»-ը գրել է.

«Օստեոպորոզ ոսկրերի համակարգային հիվանդություն է, որի դեպքում նվազում է ոսկրային զանգվածը, ոսկրերը դառնում են փխրուն, մեծանում է կոտրվածքների հավանականությունը։

Հիմնական ախտանշանները՝ ցավ մեջքի շրջանում, ցածր էներգիայի կոտրվածք, հիվանդությունը կարող է լինել նաև առանց ախտանշանների։

Հիվանդությունն առավել հաճախ դրսևորվում է 50 տարեկանից հետո, առաջացման գործոնները տարբեր են՝ քրոնիկ հիվանդություններ, սննդում միկրոտարրերի պակաս, հորմոնալ-նյութափոխանակային խանգարումներ։ Ժառանգական նախատրամադրվածությունը ևս գործոն է։

Հիվանդությունն արտահայտվում է օրգանիզմում կալցիումի անբավարար մակարդակով, որ հանգեցնում է ոսկրերի փխրունության, կոտրվածքների։ Գոյություն ունեն բջիջներ, որ պատասխանատու են ոսկրերի քայքայման կամ վերականգնման համար։ Այդ քայքայման-վերականգնման գործընթացը պետք է բալանսավորված լինի, ինչի պատասխանատուն էնդոկրին համակարգն է։

Օստեպորոզի մասին ահազանգում են ցածր էներգիայի կոտրվածքները, երբ մարդն ընկնում է իր հասակի բարձրությունից և կոտրվածք է առաջանում, եթե ոսկորն առողջ է, կոտրվածք չպետք է լինի։

Հիվանդությունն առավել բնորոշ է կանանց, առավել հաճախ դրսևորվում է դաշտանադադարի շրջանում, երբ նվազում է էստրոգենների քանակը, ակտիվանում են քայքայող բջիջները, դաշտանադադարի սկզբնական շրջանում՝ 5 տարվա ընթացքում կինը կարող է կորցնել ոսկրային զանգվածի 20 տոկոսը։

Միջազգային ուղեցույցների համաձայն՝ 65-ից բարձր կանայք և 70-ից բարձր տղամարդիկ պետք է դիմեն դենսիտոմետրիայի՝ անկախ գանգատներից։ Ռիսկի գործոն ունեցող երիտասարդ մարդիկ, քիմիոթերապիա, սպեցիֆիկ բուժում անցած մարդիկ ևս պետք է դիմեն հետազոտության։

Հետազոտության ոսկե ստանդարտ է համարվում դենսիտոմետրիան (ոսկրի հանքային խտության հետազոտություն), անհարժեշտ են նաև վիտամին D-ի հետազոտություն, կալցիումի ընդհանուր և իոնիզացված հետազոտություններ, ոսկրային մարկերներ, գլյուկոզի հետազոտություն, վահանաձև գեղձի հորմոնների հետազոտություն։

Բուժումը՝

Կան դեղամիջոցներ, որ նվազեցնում են ոսկրերի քայքայման գործընթացը և կան դեղեր, որ բարձրացնում են ոսկրերի վերականգնման հավանականությունը (ունեն կողմնակի էֆեկտներ, անպայման պետք է նշանակվի բժշկի ցուցմամբ)։

Հիվանդության կանխարգելումը պետք է սկսել երիտասարդ տարիքից՝ օգտակար են ֆիզիկական բավարար ակտիվությունը, առողջարար սննդակարգը (կալցիումով հարուստ մթերքները)։

Ֆիզիկական ակտիվությունը կարևոր է ինչպես կանխարգելման, այնպես էլ բուժման համար, խիստ կարևոր են մկաններն ամրացնող վարժությունները»։