Լրահոս
Մամուլի տեսություն
09:41
26.11.25
116

Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով

Img default alt hy

«Հրապարակ»

Երեկ Մայր Աթոռում եպիսկոպոսաց ժողով էր. կարգազանց սրբազանները շատ խեղճացած են եղել, հասկացել են, որ կոպիտ սխալ են թույլ տվել: Նախ, որովհետեւ հանրային մեծ պարսավանքի արժանացան, ապա՝ որովհետեւ ՀԱԵ վերնախավը զիջումների չի գնալու՝ հասկանալով, որ զիջում՝ նշանակում է Եկեղեցու կազմաքանդում:

«Ժողովուրդ»

Գյումրու կալանավորված քաղաքապետ Վարդան Ղուկասյանը գրությամբ դիմել է ԱԱԾ մեկուսարանի պետին՝ խնդրելով իրեն տեղափոխել ԱԱԾ մեկուսարանում կալանքի տակ գտնվող Բագրատ սրբազանի եւ Միքայել սրբազանի խուց։

«Հրապարակ»

Լիդյա Մանթաշյանի նկատմամբ Փաշինյանն անձնական վրեժ ունի, քանի որ նա էր Փաշինյանի խրտվիլակով տպավորիչ ակցիայի գլխավոր հերոսուհին եւ կատաղի պայքար էր մղում, որ խրտվիլակին ոստիկանները «բերման չենթարկեին»։

«Ժողովուրդ»

Արարատի համայնքապետ Ասլան Ավետիսյանը, ով մամուլի հրապարակումների համաձայն՝ «Մարտի 1»-ի դեպքերի ակտիվ մասնակից է եղել, նախորդ տարի ներգրավված է եղել բնակարանների ձեռքբերման եւ օտարման գործընթացներում։

«Հրապարակ»

Նիկոլ Փաշինյանը հատկապես գոհ է Վայոց Ձորի պատարագից և հիացած է դրա գլխավոր կազմակերպիչ Վահագն Արսենյանով` Վայոց Ձորի մարզպետով։

Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, «5-րդ ալիք»-ի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման մեկնաբան Հայկա Ալոյանը կքննարկի «Արդարություն» կուսակցության համահիմնադիր Հակոբ Հակոբյանի հետ։