Լրահոս
Մամուլի տեսություն
09:20
09.07.25
65

Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով

Img default alt hy

«Հրապարակ»

Հուլիսի 20-ից հետո Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիեւը Դուբայում հանդիպելու են. Արեւմուտքը՝ ի դեմս ԱՄՆ-ի, խիստ շահագրգռված է այդ հանդիպումով եւ փորձում է ճնշում գործադրել թուրք-ադրբեջանական տանդեմի վրա, որ Դուբայում ինչ-որ մի փաստաթուղթ ստորագրվի, իսկ մինչեւ տարեվերջ՝ խաղաղության պայմանագիր:

«Ժողովուրդ»

Իշխանության ներկայացուցիչներից շատերի համար անհասկանալի է, թե ինչ պլաններ ունի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վեհափառին վեհարանից հեռացնելու վերաբերյալ:

«Հրապարակ»

ԱԺ-ում երեկ տեղի ունեցած ծեծկռտուքի ժամանակ ընդդիմադիր պատգամավորներին ՔՊ-ական տղամարդկանց ագրեսիվ պահվածքից առավել զարմացրել է ՔՊ-ական կանանց վարքը. նրանք տղամարդուն հատուկ հայհոյանքներ ու անեծքներ են տեղացել:

«Ժողովուրդ»

ՔՊ ողջ վերնախավը` նախարարներ, պատգամավորներ, մարզպետներ ու ՔՊ ներկայացուցիչներ շաբաթ օրը լինելու են Գորիսում, որտեղ  կայանալու է ՔՊ քաղաքական ժողովը, որը վարելու է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:  

«Հրապարակ»

Բագրատ սրբազանի գաղտնալսումներն արվել են անգլիական հետախուզական ծառայությունների կողմից:

Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, «5-րդ ալիք»-ի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիաննա Ղահրամանյանը կքննարկի հոգեբան Միհրդատ Մադաթյանի հետ: