Լրահոս
Մամուլի տեսություն
09:25
11.07.25
86

Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով

Img default alt hy

«Հրապարակ»

Ըստ ադրբեջանական մամուլի՝ խաղաղության պայմանագիրը նախաստորագրվել է, կողմերը համաձայնության են եկել Զանգեզուրի միջանցքի հարցում։ Ի դեպ, երեկ նաև ՀՀ ԱԳ փոխնախարարը հայտարարեց, որ Հայաստանը դեմ չէ ճանապարհի վերահսկողությունն «արտապատվիրակելուն»։ Իսկ բուն պայմանագիրը կստորագրվի դեկտեմբերին։

«Ազգ»

Խորհրդարանական վերջին բախումը աշխարհաքաղաքական բախում էր, ռուս-արեւմտյան բախում` մեր ներքին ուժերի տեսքով, նույն հին քաղաքական դերակատարներով համարյա։

«Հրապարակ»

Արցախի Հանրապետության ԱԺ պատգամավոր  Դավիթ Գալստյանն ու 590 հազար դոլար հափշտակածը՝ նույն խցում են:

«Հրապարակ»

Վատիկանում ՀՀ նախկին դեսպան՝ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը մոտ մեկուկես ամիս առաջ եղել է Վրաստանում եւ կնոջ հետ հարսանիքի է մասնակցել: Մինասյանի մտերիմներից մեկի՝ «Պնդուկ» մականունով Արմեն Պետրոսյանի որդու հարսանիքն է եղել:

«Ժողովուրդ»

Հակակոռուպցիոն կոմիտե է հրավիրվել եւ հարցաքննվել Էջմիածնի նախկին քաղաքապետ Դիանա Գասպարյանը։

Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, «5-րդ ալիք»-ի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիաննա Ղահրամանյանը կքննարկի  ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանի հետ: