Լրահոս
Մամուլի տեսություն
09:24
15.07.25
77

Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով

Img default alt hy

«Հրապարակ»

Ասում են՝ Բրյուսելից են կանչել Փաշինյանին, որ ներկայացնի, թե ինչպես ստացվեց, որ ամիսներ, տարիներ շարունակ հավաքական Արեւմուտքի քավորությամբ պայմանագրի ստորագրումը գլուխ չեկավ, իսկ ԱՄՆ միջնորդությունը կարծես արդյունք է տալիս, եւ համաձայնության են եկել «Զանգեզուրի միջանցքի» հարցով։ Եվ նա, որպեսզի չնեղացնի ԵՄ-ին, հանձն է առել ավարտին հասնել Ռուսաստանին տարածաշրջանից վերջնականապես դուրս մղելու ծրագիրը։

«Փաստ»

Օրերս տեղեկություն տարածվեց, որ Նիկոլ Փաշինյանը ՀԷՑ-ի կառավարիչ է նշանակելու ՊՎԾ ղեկավար Ռոմանոս Պետրոսյանին:

«Հրապարակ»

Փաշինյանը մերժել է Ռուբեն Վարդանյանի ազատման հարցով Թրամփի առաջարկը:

«Հրապարակ»

Նիկոլ Փաշինյանը մտադիր է բարձրացնել Սահմանադրական դատարանի դատավորների եւ նախագահի առանց այն էլ բարձր աշխատավարձերը։ ՍԴ նախագահն այժմ 1 մլն 331 հազար դրամ է ստանում, առաջարկվում է 100 հազարով բարձրացնել։

«Ժողովուրդ»

Շաբաթ օրը Գորիսում կայացած ՔՊ ժողովի ժամանակ՝ ՔՊ-ականները ամեն բան արել են Նիկոլ Փաշինյանի աչքին բարձրանալու համար, որպեսզի ներառվեն 2026 թ-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների ընտրացուցակում:

Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, «5-րդ ալիք»-ի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիաննա Ղահրամանյանը  կքննարկի Արցախի նախկին արտգործնախարար Կարեն Միրզոյանի հետ: