Լրահոս
Մամուլի տեսություն
09:25
16.07.25
90

Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով

Img default alt hy

«Հրապարակ»

Փաշինյանը «նեղ կռուգում» ասել է, որ մինչեւ օգոստոսի վերջ պետք է լուծել «Կտրիճ Ներսիսյանին պաշտոնազրկելու հարցը» եւ տեղապահ նշանակել»։

«Ժողովուրդ»

Փաշինյանը ոչ միայն շարունակում է ճնշում գործադրել եկեղեցու նկատմամբ ուժային մեթոդներով, այլեւ անցել է անանուն պայքարի։ Վերջին օրերին թերթը ստացել է էլեկտրոնային անանուն նամակներ, որոնց բովանդակությունը հուշում է, որ դրանք շրջանառվում են հենց իշխանական թեւից։

«Հրապարակ»

Տեղեկություններ կան, որ Կարապետյանի նոր թիմում հնարավորինս նոր, թարմ դեմքեր են լինելու, իսկ կուսակցությունը, ըստ ամենայնի, կղեկավարի Կարապետյանների որդիներից մեկը։

«Ժողովուրդ»

ՔՊ-ի դռնփակ քննարկման ժամանակ Փաշինյանը միանշանակ հայտարարություն է արել՝ վստահեցնելով կուսակիցներին, որ Հայաստանը որեւէ տարբերակով ավտոճանապարհ, միջանցք կամ տարածք չի տրամադրելու, եթե այն դուրս է լինելու Հայաստանի իրավազորությունից։ Նա ընդգծել է՝ «նույնիսկ ամերիկյան կողմի վերահսկողության ներքո ավտոճանապարհ չենք տալու»։

«Հրապարակ»

Տեւական ժամանակ է` լուրեր կան ՀԱԿ-ՀՀԿ բանակցությունների մասին, որ հաջորդ ընտրություններին նոր ճակատո, նոր դեմքով մասնակցեն։

Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, «5-րդ ալիք»-ի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիաննա Ղահրամանյանը կքննարկի միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանի հետ: