Լրահոս
Մամուլի տեսություն
09:55
13.09.22
82

Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով

Img default alt hy

«Թերթ.ամ»

Առավոտյան 8-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին էական փոփոխություններ չի կրել։ Հակառակորդը  շարունակում է  Վարդենիսի, Սոթքի, Արտանիշի, Իշխանասարի, Գորիսի և Կապանի ուղղություններով կիրառել հրետանային միջոցներ, ականանետեր, ԱԹՍ-ներ և խոշոր տրամաչափի հրաձգային
զինատեսակներ՝ թիրախավորելով թե՛ ռազմական և թե՛ քաղաքացիական ենթակառուցվածքները։

«Հրապարակ»

Իշխող ուժին օդ ու ջրի պես հարկավոր է ընդդիմությանը խորհրդարան վերադարձնել:

«Փաստ»

Փաշինյանին պետք է լեգիտիմացնել «փաստաթղթի» վավերացումը:

«Հրապարակ»

Ադրբեջանը նման ճնշումներով արագացնում է խաղաղության պայմանագրի ստորագրումը:

«Թերթ.ամ»

ՀՀ ԱԽ նիստը րոշում է կայացվել ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ագրեսիայի առնչությամբ պաշտոնապես դիմել ՌԴ-ին՝ Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության պայմանագրի դրույթները գործողության մեջ դնելու նպատակով, ՀԱՊԿ-ին և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին:

Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, 5-րդ ալիքի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիանա Ղահրամանյանը կքննարկի քաղաքական գործընթացների փորձագետ Սերգեյ Մելքոնյանի հետ: