Լրահոս
Մամուլի տեսություն
09:45
07.09.22
115

Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով

Img default alt hy

«Հրապարակ»
Սյունիքի մարզի Տեղ համայնքում յուրաքանչյուր ընտանիքից 5 հազարական դրամ են հավաքում՝ համայնքի փողոցները խճապատելու նպատակով:

«Իրավունք»
Ջալալ Հարությունյանը նախաքննական մարմնին տված ցուցմունքներում չի խնայել և որևէ մեկին: Այս պահին հերթի առաջին համարներում են Օնիկ Գասպարյանը և Տիրան Խաչատրյանը:

«Ժողովուրդ»
ՀՀ զինվորական դատախազն այս օրերին պատրաստում է իր ազատման դիմումը։ Իշխանության նոր թեկնածուն ՀՀ քննչական կոմիտեի նախկին նախագահ Հայկ Գրիգորյանն է:

«Հրապարակ»
Ռուբեն Վարդանյանի՝ Արցախ տեղափոխվելը հոգեխանգարմունքի մեջ է գցել սորոսական և արևմտամետ որոշ շրջանակների:

«Ժողովուրդ»
Տիգրան Արզաքանցյանը կեղծ փաստաթղթերով խաբել է պետությանը:

Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, 5-րդ ալիքի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիանա Ղահրամանյանը կքննարկի Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանի հետ: