Լրահոս
Մամուլի տեսություն
09:38
29.11.25
92

Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով

Img default alt hy

«Հրապարակ»

ԱԺ շենքին կից կտեղադրվի արտաքին վերելակ։ Վերելակը կառուցվում է ԱԺ-ում վերջերս հիմնված սրճարանի տարածքում, հավանաբար՝ որպեսզի ԱԺ նախագահությունն ու օրենսդիրները նեղություն չքաշեն երկար քայլելու եւ դահլիճից վիտրաժային վերելակով` տեսարանը վայելելով, սահուն իջնեն սրճարան, ճանապարհին չհանդիպելով անցանկալի անձանց՝ լրագրողներին։ 

«Հրապարակ»

Փաշինյանի պատարագին մարդ բերելու գործին լծվել են նաեւ ՔՊ պաշտոնյաների կանայք: 

«Փաստ»

Արման Թաթոյանը ԱԺ լսումներին չի մասնակցել ու գնացել է ասուլիս տալու այն մասին, թե, օրինակ՝ ինչ լավ կլիներ, եթե նախկին նախագահները ասպարեզից դուրս գային:

«Հրապարակ»

Սահմանադրության նոր տեքստը պատրաստ կլինի 26-ի մարտին։

«Հրապարակ»

Նախկին ԲՀԿ-ական Սերգեյ Բագրատյանը ՔՊ-ին անդամագրվելու դիմում է ներկայացրել։

Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, «5-րդ ալիք»-ի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման մեկնաբան Հայկա Ալոյանը կքննարկի Երեւանի ավագանու «Մայր Հայաստան»  խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանի հետ։