Լրահոս
Մամուլի տեսություն
10:06
25.11.25
78

Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով

Img default alt hy

«Ժողովուրդ»

Դատավորների օգնականները, գործավարները եւ նիստերի քարտուղարները հայտնում են, որ գործող ծանրաբեռնվածությամբ անհնար է աշխատել ցածր աշխատավարձով, ու նրանք այլեւս չեն պատրաստվում լռել։

«Հրապարակ»

Իշխող թիմում քննարկում են նաեւ պրոֆեսիոնալ մասնագետներ իրենց ցուցակում ընդգրկելու հարցը, որպեսզի լինեն լավ տնտեսագետներ, ֆինանսիստներ, քաղաքագետներ եւ այլ մասնագիտության մարդիկ: 

«Հրապարակ»

ՔՊ խորհրդարանական նախընտրական ցուցակում ընդգրկվելու համար՝ Անդրանիկ Քոչարյանին երաշխավորել է Հայկ Կոնջորյանը։

«Ժողովուրդ»

Փաշինյանն իր մերձավոր շրջապատում հայտնել է, որ արդեն սրբազանների մի խումբ է ձևավորվել, որն աշխատում է ի օգուտ իրենց ու քայլերի պլան է մշակվում: 

«Ժողովուրդ»

Երեւանի քաղաքային իշխանությունները Ամանորի տոնական նախապատրաստությունների համար նախատեսում են ծախսել 952 մլն 645 հազար դրամ՝ գրեթե 1 մլրդ դրամ կամ գրեթե 2 մլն 500 հազար ԱՄՆ դոլար։

Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, «5-րդ ալիք»-ի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման մեկնաբան Հայկա Ալոյանը կքննարկի քաղաքագետ Ազատ Ադամյանի հետ։