Լրահոս
Մամուլի տեսություն
10:00
22.11.25
75

Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով

Img default alt hy

«Փաստ»

ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա զախարովան ասել է, որ իրենք ուշադիր հետևում են «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի և Սամվել Կարապետյանի շուրջ ստեղծված իրավիճակին: 

«Հրապարակ»

Շրջիկ հավատաքննիչների խմբակը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, այս կիրակի էլ այցելելու է Արարատի մարզի Արարատ գյուղի Սուրբ Հակոբ եկեղեցի։ 

«Փաստ»

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանն ասել է, որ իր ձեռքում է՝ 1999 թ-ին ԱՄՆ դեսպանատան աշխատակցի զեկուցագիրն իր վերադասին՝ Նիկոլ Փաշինյանի հետ համագործակցության մասին, որտեղ կա նաև վերջինիս բնութագիրը՝ ուշագրավ մեկնաբանություններով:

«Հրապարակ»

ՔՊ-ն նոյեմբերի 28-ին ԱԺ արտահերթ նիստ է հրավիրել․ «ՀՀ եւ ԵՄ միջեւ՝ ԵՄ ճգնաժամային կառավարման գործողություններում ՀՀ մասնակցության շրջանակը սահմանելու մասին» համաձայնագիրը վավերացնելու հարցով։

«ժողովուրդ»

Իշխանությունը նախագիծ է մշակել, որով արգելում է հին արտադրության մեքենաների, հատկապես՝ հին «Օփելների» մուտքը մայրաքաղաք։

Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, «5-րդ ալիք»-ի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման մեկնաբան  Հայկա Ալոյանը կքննարկի փաստաբան Արամայիս Հայրապետյանի հետ