Լրահոս
Մամուլի տեսություն
10:35
20.11.25
82

Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով

Img default alt hy

«ժողովուրդ»

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը պատգամավոր դառնալուց հետո 2019 թ-ին  ձեռք է բերել բնակարան Երեւանի Նոր Նորք վարչական շրջանում: 

«Հրապարակ»

Եվրոպական կառույցները եւ միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները թեեւ չեն արձագանքում, հայտարարություններ չեն տարածում, բայց ուշադիր հետեւում են Հայաստանում խոսքի ազատության դեմ ոտնձգություններին: 

«Հրապարակ»

Մամուլի շնորհիվ 30.10.2025-ին բացահայտվեց , որ Հայաստան է գալիս ոչ թե պարենային ցորեն, այլ՝ ցածրակարգ, ծլած, միկո եւ ալֆա տոքսիններով վարակված, մարդու առողջության եւ կյանքի համար վտանգավոր, հավանաբար՝ կերարտադրության մեջ օգտագործման ենթակա ցորեն: 

«ժողովուրդ»

Իշխանությունը «բացահայտել» է Կաթողիկոսի կողմից լուրջ բացթողում, թե վեհափառն իր գահակալության 26 տարիների ընթացքում Ազգային-Եկեղեցական ժողով վերջին անգամ հրավիրել է 2017 թ-ին, մինչդեռ պետք է աներ մի քանի տարին մեկ անգամ։

«Հրապարակ»

Դավիթ Խուդաթյանը մերձ շրջապատում խոսել է փոխվարչապետի պաշտոն զբաղեցնելու իր հավակնությունների մասին։ 

Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, «5-րդ ալիք»-ի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման մեկնաբան  Հայկա Ալոյանը կքննարկի հոգեբան Միհրդատ Մադաթյանի հետ։