Լրահոս
Մամուլի տեսություն
09:30
07.07.22
182

Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով

«Հետք»

Թշնամին Սև լճի հատվածում վերահսկում է ռազմավարական բարձունքներ և 13 քկմ տարածք:

«Հրապարակ»

Փաշինյանի հետ ՔՊ-ի հանդիպումների ժամանակ յուրայիններին «շմոն» են անում:

«168 Ժամ»

ԱԺ ընդդիմադիր պատգամավորները Սահմանադրության օրվա կապակցությամբ ոչ միայն չեն պարգևատրվել, այլ մոտ 250 հազար դրամով պակաս աշխատավարձ են ստացել:

«Ժողովուրդ»

Նիկոլ Փաշինյանին ուղեկցող ավտոշարասյան կողմից վթարի ենթարկված ու մահացած Սոնա Մնացականյանի հարազատները դիմել են միջազգային կառույցներին:

«Հրապարակ»

Մարզերում հանդուրժողականություն են քարոզում:

Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, 5-րդ ալիքի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիանա Ղահրամանյանը կքննարկի ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանի հետ: