Լրահոս
Մամուլի տեսություն
09:30
05.07.22
179

Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով

«Հրապարակ»

Սյունիքում խոսում են, որ քննարկվում է 4-5 ճանապարհի տարբերակ, որով թույլատրելու են ադրբեջանցիներին ազատ տեղաշարժվել Հայաստանի տարածքով։

«Ժողովուրդ»

Մինչ Աննա Վարդապետյանի գալը պաշտոնից ազատման դիմումներ կգրեն ՀՀ գլխավոր դատախազի տեղակալներ, արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Հայկ Ասլանյանը, ՀՀ զինվորական դատախազ Վահե Հարությունյանը:

«Հրապարակ»

Փաշինյանը պարգևատրել է 44-օրյա պատերազմում զոհված Հայկազ Մկրտչյանի հորը՝ Զավեն Մկրտչյանին ծեծի ենթարկած ոստիկանին:

«Հրապարակ»

Իշխան Սաղաթելյանը մեկնել է Եվրոպա:

«Ժողովուրդ»

Նիկոլ Փաշինյանը փոխել է միտքը. Ավինյանը վարկանիշ չունի:

Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, 5-րդ ալիքի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիանա Ղահրամանյանը կքննարկի իրավաբան Ռոբերտ Հայրապետյանի հետ: