Լրահոս
Մամուլի տեսություն
09:51
14.06.22
119

Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով

«Հրապարակ»

Սերժ Սարգսյանի հայտարարությունը մեծացրել է այսօրվա հանրահավաքի նկատմամբ հետաքրքրությունը:

«Ժողովուրդ»

ՀՀ-ում ԱՄն դեսպանատունը կողմերին հորդորել է պահպանել խաղաղ ընթացքը և հարգել իրավունքի գերակայությունն ու Հայաստանի ժողովրդավարությունը։ Եվ ողջունել է չարաշահումներ թույլ տված անձանց պատասխանատվության ենթարկելուն ուղղված կառավարության ջանքերը։

«Հրապարակ»

ՔՊ-ն քննարկում է մանդատից զրկել ընդդիմադիրներին:

«Ժողովուրդ»

«Ինչ ուզում ես, արա՛ կամ մի՛ արա, հաջորդ քաղաքապետը դո՛ւ պետք է լինես». Փաշինյանը Ավինյանին:

«Փաստ»

Տ. Ռևազյանը շատ ծանր է տարել հատկապես այն հանգամանքը, թե ինչպես են ոստիկանական ուժերն իրենց պահում ցուցարարների հանդեպ, նույնիսկ կանանց քաշքշում: Ավելին, նա մի քանի տեղ բարձրաձայնել է, որ «կարմիր գծեր են անցնում»:

Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, 5-րդ ալիքի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիանա Ղահրամանյանը կքննարկի թուրքագետ Վարուժան Գեղամյանի հետ: