Լրահոս
Մամուլի տեսություն
09:30
10.06.22
106

Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով

«Հրապարակ»
Եվրոպացիները՝ 2021 թ-ի հունիսի 21-ի արդյունքների հրապարակումից հետո իրար անթաքույց շնորհավորել են, տպավորությունն այնպիսին է եղել, ասես հենց իրենք են հաղթանակ տարել, այլ ոչ թե Նիկոլ Փաշինյանը:

«Իրավունք»
Նոր աղմկահարույց ձերբակալություններ են սպասվում ՊՆ-ում:

«Հրապարակ»
Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին, Նիկոլ Փաշինյանին և գործող իշխանություններին աջակցող հայտարարություններ անելուց զատ, զբաղվում է նաև սեռական փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությամբ։

«Գոլոս Արմենիի»
Հայաստանի քաղաքացիների թիվը Հայաստանում նվազում է ամսեամիս։

«Ժողովուրդ»
ՔՊ-ականները որպես Սյունիքի մարզպետ դիտարկում են ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Դավիթ Դանիելյանի թեկնածությունը, որը մտերմիկ հարաբերություններ ունի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի ու վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի հետ:

Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, 5-րդ ալիքի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիաննա Ղահրամանյանը կքննարկի «Հայացք» վերլուծական կենտրոնի ղեկավար Աննա Կարապետյանի հետ: